Հայ երգչուհին՝ «Բալթիկայի ձայն» մրցույթի հաղթող

Հայկական տարազով ու երգով, Հայաստանի մասին պատմելով. հենց այսպես է հայ երգչուհի Մարիցան գրավել միջազգային ժյուրիին ու հանդիսատեսին, հաղթել «Բալթիկայի ձայն» վոկալի միջազգային մրցույթում:

Ասում է՝ բոլորս պիտի խոսենք Հայաստանի մասին: Հայերի մասին հայերեն է պատմել: Համաշխարհային երգից բացի կատարել է Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգը:

Մարիցա Թիլիքյան («Baltic voice 2021» մրցույթի հաղթող) – Մեր պատմամշակութային կոթողներն ենք ներկայացրել՝ Դադիվանք, Ղազանչեցոց, Տատիկ-պապիկ: Մենք խոսել ենք Հայաստան երկրի մասին, ամենակարևորը՝ այն եղել է հասանելի:

Մարիցան Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի մեներգչուհին է: Մի շարք մրցույթների ու փառատոների է մասնակցել: Այս մեկն իր համար ուրիշ էր, ավելի դժվար, ցավը՝ մեծ:

Մարիցա Թիլիքյան – Ես հարազատ եղբայր եմ կորցրել այս պատերազմի ժամանակ: Ես սիրով եմ երգել, ես չեմ խոսել այն ցավի, տառապանքի մասին, ես խոսել եմ սիրո մասին, որ կա այս ժողովրդի մեջ, Հայաստանի մեջ: Հայաստանը ուրիշ երկիր է ինձ համար:

Կատարումը հանդիսատեսին հուզել է:

Մարիցա Թիլիքյան – Մարդ է եղել, որ այ սենց դողալով մոտեցել է, հարցրել է՝ ինչի՞ մասին ես երգում: Մենք կադրեր ենք տեսել, մենք ուզում ենք գանք Հայաստան:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենը այս մրցույթում ժյուրիի անդամ էր, կարծում է՝ 120 մասնակիցներից Մարիցան տարբերվում էր: Հուզել էր նաև ժյուրիի անդամներից մեկին:

Կարինե Դավթյան (ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն) – Ինքը կարողացավ էն մակարդակի կպնել իր սրտին, որ իր կոկորդում սկսեց սեղմոց գալ, որից հետո սկսեց լաց լինել: Բայց ասաց այն, ինչ արեց Մարիցան, դա իսկական արվեստ էր: Ամբողջ դահլիճը ծափահարություններով չէր թողնում՝ գնա Մարիցան:

Մարիցան երգով շարունակելու է պատմել Հայաստանի մասին, միջազգային հարթակներում բարձրացնել հայկական դրոշը:

1lurer.am

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում