Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է. ՀՀ վարչապետ

Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի զարգացման համար խաղաղ դարաշրջան բացելու՝ մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն. կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն: Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պետք է լինեն հետևյալը. առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար: Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում: Նման հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգերը, և, կարծում եմ, պետք է օր առաջ սկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է:

«Կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները ևս պետք է ակտիվանան»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Վարքականոններ հեղեղումների ժամանակ և հետո

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տալլինում

Գողացել էր բջջային հեռախոս. Շիրակի քրեական հետախույզների բացահայտումը