Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր:

Սանոսյանի խոսքով՝ վիրավորների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մարզպետը հայտնել է նաև մեկ անհետ կորածի մասին։

Մարզպետը նշել է, որ գրեթե ամբողջ բնագծով կրակոցները շարունակվում են, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Զինված ուժերը բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին: Սանոսյանի խոսքով՝ հակառակորդը չի կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ: Անկանոն կրակոցներ են լինում նաև բնակավայրերի ուղղությամբ:

Related posts

Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն