«Հայրենյաց Բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք

Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը:

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Ստացված արդյունքներով՝ «տոմատի մածուկ Эко Солт» 1կգ (արտադրված 06.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ MG» 560գր (արտադրված 10.02.2024թ, պիտանիության ժամկետը 3 տարի) նմուշները «մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C Botulinium-ի և (կամ) C. Perfringens-ի) և սպոր առաջացնող ջերմասեր (թերմոֆիլային) աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան