Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը

Նոյեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկներն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մոտ 30 րոպեում հայտնաբերել ու վնասազերծել են նոյեմբերի 18-ին «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։

Shamshyan.comի հաղորդմամբ, կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում տեղափոխելիս են եղել Երևան, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմել է փախուստի։

Տեղում ոստիկաններն անցել են ուժեղացված ծառայության: Պարեկներին ու համայնքային ոստիկաններին հաջողվել է փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել ու վնասազերծել փախուստի դիմածին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում:

Related posts

Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար

«Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ». Գյումրին պատրաստվում է Երիտասարդության միջազգային օրվան

Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը