Հայտնաբերվել և ձերբակալվել է լուսացույցը կոտրած տղամարդը

Հուլիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է Արշակունյաց պողոտայի լուսացույցները: Հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 57-ամյա տղամարդը դիտավորությամբ փայտով խփել և կոտրել է Հրանտ Վարդանյան փողոցում տեղադրված լուսացույցը:

Նա Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է քննություն:

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը