Հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային, ապացուցողական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ Ոստիկանությունում ստացված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996 թ. ծնված բնակիչ:

Վերջինիս՝ օրենքով սահմանված կարգով իրականացված անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 փաթեթ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ երիտասարդը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի 5 փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին