Հայտարարվել է Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման ծառայությունների ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի մուտքերի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի ՀՕՏԾ լրացման պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։

Ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթի հրավերում ներառված տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան:

Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 28-ը՝ ժամը 16:00-ը (Երևանի ժամանակով)։

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders :

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա