Հայտարարագրումը որևէ մեկին հարկելու մասին չէ, քաղաքացիների վրա որևէ բեռ ավելացնելու մասին չէ. Արթուր Հովհաննիսյան

Հայտարարագրումը որևէ մեկին հարկելու մասին չէ, քաղաքացիների վրա որևէ բեռ ավելացնելու մասին չէ, և պետք չէ տրվել ընդդիմության կողմից գեներացվող վախերին և մանիպուլյացիաներին: Այդ մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարագրման լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

«Մենք դեռ սրա վրա բազմաթիվ այլ ռեֆորմներ ենք ուզում իրականացնել, որի անկյունաքարային հատվածն այն է, որ ՀՀ քաղաքացին դառնա թվային մարդ, որպեսզի հեշտ կարողանա ապրել, հեշտ կոմունիկացվի պետական գերատեսչությունների հետ, որ դժվար ճանապարհներով չգնա փաստաթղթաշրջանառության հետևից, ունենա նույնականացման քարտ, էլեկտրոնային ստորագրություն, էլ չեմ խոսում այն մասին, որ իր մասին պատմի պետությանը, որ պետությունը կարողանա հասցեական աջակցություն իրականացնել և թիրախային ծրագրեր իրականացնել: Պետություն-քաղաքացի համագործակցության մասին է համընդհանուր հայտարարագիրը»,- ասաց պատգամավորը:

 

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին