Հայկ Պետրոսյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերտությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:

Related posts

Կարկուտի վնասների փոխհատուցման ընթացակարգի հստակեցումը՝ օրակարգում

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ

Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասել է ընկերուհուն