Հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը տոնում է ծննդյան 95-ամյակը

Հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը տոնում է ծննդյան 95-ամյակը:

Վաստակաշատ մարզիչը ծնվել է 1926 թվականին: Հայ անվանի ֆուտբոլիստը խաղացել է Սուխումի «Դինամո»-ում (1940), Մոսկվայի «Կռիլյա Սովետով» (1946/48) եւ «Սպարտակ» (1949/59) ակումբներում: ԽՍՀՄ առաջնություններում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 267 հանդիպում, խփել` 144 գնդակ: 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: 1973 թվականին Երեւանի «Արարատ»-ը նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Սիմոնյանը գլխավորել է նաեւ Մոսկվայի «Սպարտակ»-ը (ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր) եւ Օդեսայի «Չեռնոմորեց»-ը, ինչպես նաեւ ԽՍՀՄ հավաքականը (1976/79):

Այժմ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է:

Ականավոր ֆուտբոլիստն ու մարզիչը պարգեւատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով: Արժանացել է նախկին ԽՍՀՄ բազմաթիվ մեդալների ու շքանշանների: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով, Երևանի պատվավոր քաղաքացի է:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան