Հայկական թիմից միանգամից 11 ֆուտբոլիստ է հեռացել

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբից միանգամից հեռացել են 11 ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Նոր մրցաշրջանում մարզային թիմին այլևս չեն օգնի Արման Մելիքսեթյանը, Արգիշտի Պետրոսյանը, Էրիկ Ազիզյանը, Ալեքսանդր Ստեպանովը, Դմիտրի Կուզկինը, Վլադիմիր Ֆիլիպովը, Լայոնել Ադամսը, Դոմինիկո Կոպոլան, Ալիխան Մալկանդուևը, Բենյամին Նանա Տեչիեն և Բենիկ Հովհաննիսյանը։

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև «Վանի» մարզչական շտաբում: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արթուր Ասոյանը: Մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մարզիչ Ալեքսեյ Գետմանը։

«Վանը» Հայաստանի Պրեմիեր լիգայի գալիք առաջնությունը կսկսի «Լեռնային Արցախի» հետ արտագնա խաղով: Հայաստանի գավաթի նոր խաղարկությունը չարենցավանցիները պայքարը կակսեն արցախցի ֆուտբոլիստների հետ խաղով:

Related posts

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ