Հայկական բանկերի կողմից «Միր» քարտերն ընդունելու մերժումը պայմանավորված է ԱՄՆ ճնշումներով. Պեսկով

Հայաստանի բանկերն ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների, ընդհանուր պատժամիջոցների սպառնալիքին»,- բացատրել է Կրեմլի խոսնակը: «Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հիմնարկներ միջոցներ են ձեռնարկում ռիսկերն ապահովագրելու համար»:

Ռուսաստանը շարունակում է աշխատել նաև Հայաստանի հետ՝ Միր քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի ճնշման պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ։

Related posts

Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ

Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ