Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն

Ռասմուսեն գլոբալ միջազգային կազմակերպությունն օգնում է Հայաստանին բազմազանեցնել իր միջազգային կապերը, հայտարարել է Ֆոգ Ռասմուսենը: Նա Իջևանում է և լրագրողների հետ ասուլիսում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵՄ դիտորդական պատվիրակության հետ:

Ռասմուսենի խոսքով՝ Հայաստան է այցելել երեք ուղերձով:

«Առաջինը ուղերձը հետևյալն է՝ մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում, ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախության է ցուցաբերել՝ համաձայնելով այս համաձայնագրին: Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է, և ցանկանում եմ, որ Բաքուն հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը:

Երկրորդ ուղերձն այն է, որ ավելի ուժեղ լինեն ՀՀ-ԵՄ կապերը: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ծիլ է, որն աճում է շատ բարդ պայմաններում: Ահա թե ինչու եմ ուզում, որ ԵՄ-ն ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը:

3-րդ ուղերձ. ես օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Եթե այն իրականացվի, ապա կօժանդակի առևտրային հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում: Ահա թե ինչու եմ ես ուզում , որ Եվրամիությունը ֆինանսապես օժանդակի ենթակառուցվածքների կառուցմանը: Որովհետև Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կապը կնպաստի ոչ միայն խաղաղությանը, այլև տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Ֆոգ Ռասմուսենը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում