«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Հ․Դ․-ն և շտաբներից մեկի ղեկավար Հ․Ս․-ն, դաշինքի հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են Ս․Մ․-ին՝ նրան աշխատանքի տեսքով քողարկված ձևով խոստանալով վճարել 150 հզր ՀՀ դրամ գումար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Հ․Ս․-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար