«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։ Նշենք, որ նա Վահե Հակոբյանի Վերածնվող Հայաստան կուսակցության անդամ է։

«Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:

Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:

Աստված պահապան Հայաստանին և Արցախին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել։ Եթե նրանք սահմանված մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա խորհրդարանում նրանց կփոխարինեն նոր պատգամավորներ։

Related posts

Ձերբակալվել են «Սրբազան պայքար» նախաձեռնության մի շարք անդամներ

Հայաստանը համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը. ՀՀ ԱԳՆ

ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Իրանը դեռևս որոշում չի կայացրել միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ. NYT