Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելությունը կտեղակայվի փետրվարի 20-ին. Գերմանիան նույնպես ներգրավված կլինի

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին:

Ավելի վաղ Գերմանիայի նախարարների դաշնային կաբինետը որոշում է ընդունել այն մասին, որ Գերմանիան Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվող առաքելության կազմում ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով:

Դաշնային կառավարությունը նաև առաջարկում է ուղարկել քաղաքացիական փորձագետների:

Ընդհանուր առմամբ շուրջ 100 կին և տղամարդ են ներառված լինելու ԵՄ առաքելության կազմում` Գերմանիայի դաշնային ոստիկանության սպայի գլխավորությամբ:

Նախապես երկու տարով նախատեսված այս առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի մոնիթորինգն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցությունը:

ԵՄ մանդատի համաձայն` առաքելության նպատակն է նաև սահմանին ապրող բնակչության համար ռիսկերի նվազեցումն ու այդ կերպ երկրների հարաբերությունների կարգավորմանը նպաստելը:

Related posts

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ