Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու այլևս. Վահագն Հովակիմյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Նշենք, որ ընդդիմության կողմից տեսակետներ են հնչում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, մասնավորապես նշում են Առուշ Առուշանյանին:

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու այլևս»,- ասաց Հովակիմյանը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմության մեկնաբանությունները կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ նույնական են, դրանք հիմնականում որակվում են որպես քաղաքական հետապնդումներ:

«Նրանց փաստաբանները որևէ կերպ չեն հերքում մեղադրանքները, որ գոյություն ունեն, այլ խափանման միջոցի փոփոխության մասին է խոսքը: Սրանք պարզապես քաղաքական մերկապարանոց հայտարարություններ են այսօրվա ընդդիմության կողմից: Այսօրվա ընդդիմության իշխանության օրոք են ՀՀ-ում եղել քաղբանտարկյալներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Related posts

Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ