Հայաստանում ստեղծված թոքերի արհեստական շնչառության 5 սարք արդեն պատրաստ է կլինիկական փորձարկումների

Թոքերի արհեստական շնչառության 5 սարք արդեն պատրաստ է, շուտով կանցկացվեն կլինիկական փորձարկումներ:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով թոքերի արհեստական շնչառության սարքերի ֆինանսավորման նախագծին:

«5 այդպիսի սարքեր արդեն իսկ մշակվել են: Դրանք, կարելի է ասել, արդեն իսկ փորձարկումների փուլն անցել են, և կլինիկական փորձարկումների անհրաժեշտություն կա: Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, համենայնդեպս ինձ հայտնի չէ, որ մշակվել են: Դրանք բարդ կոմպլեքս համակարգեր են, և այդպիսի գիտելիքի յուրացումը Հայաստանում բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց նախարարը:

Արշակյանի խոսքով՝ ընկերությունը, որը հաղթել էր մրցույթում, մասնակցել է NASA-ի Jet Propulsion Laboratory-ի կողմից մշակված ծրագրային համակարգի լինցենզավորման մրցույթին: Եվ շուրջ 42 երկրների 330 ընկերություններից հաղթել են 28-ը, որոնցից մեկն էլ եղել է այդ ընկերությունը: Նախարարի խոսքով՝ դրա հիման վրա հնարավոր է եղել այս սարքը պատրաստել Հայաստանում: 5 նմուշներն առաջիկայում առանձին միջոցառմամբ կներկայացվեն:

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին