Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 531 դեպք

Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք, առողջացել է  957 քաղաքացի, մահացել՝ 16: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 3 508 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 593 903-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 409 դեպք, որոնցից 142 801-ը` առողջացած, 2 823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 101 բուժառու: Նույն օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին