Հայաստանում մեկնարկել է առաջին միջազգային զբոսաշրջային գնացքը

Հունիսի 28-ին արդեն մեկնարկել է առաջին միջազգային զբոսաշրջային գնացքը, որն 9 օր շարունակ կանցնի Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներով, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Նշվում է, որ այս ձևաչափը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և չեխական Gepard Express զբոսաշրջային օպերատորի համագործակցության արդյունքն է։

Գնացքի շուրջ 300 ուղևորներին՝ հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, սպասվում է մշակութային, պատմական և բնության տեսարժան վայրերի հետ ծանոթություն Սևանում, Երևանում, Գյումրիում, Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։

Գնացքը կգործի որպես շարժական հյուրանոց։ ՀԿԵ-ի վագոնները կտրամադրեն անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ քնարաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ՝ ապահովելով բարձր հարմարավետություն։

«Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»,- հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Related posts

Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Նիկոլ Փաշինյան

Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ