Հայաստանում առկա է զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ. ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին:

Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս տարի զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է այցելությունների դրական դինամիկա, և կարևորել կազմակերպության աջակցությամբ զբոսաշրջության ռեգիոնալ փաթեթների պատրաստումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է կազմակերպության աջակցության անհրաժեշտությունը Զբոսաշրջության ռազմավարության մշակման գործում:

Նասեր Ալ-Նուեյսը պատրաստակամություն է հայտնել վերոնշյալ ուղղություններով համագործակցելու ՀՀ Կառավարության հետ և ընդգծել, որ Հայաստանում առկա է ոլորտի զարգացման մեծ ներուժ: Նրա խոսքով՝ այն լիարժեք իրացնելու նպատակով ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կշարունակի ակտիվ գործակցությունն ու երկխոսությունը հայաստանյան գործընկերների հետ:

Related posts

Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը

Գյումրիում, Արարատում, Վանաձորում և Հրազդանում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել