Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի չորրորդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ՝ 2026 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

«Կազմակերպչական կոմիտեն մշակում է Խաղաղաշինության հանձնաժողովի ընթացակարգի կանոնները և աշխատանքային մեթոդները, հաստատում է Հանձնաժողովի օրակարգը, գումարում է հանդիպումներ՝ իր լիազորությունների իրագործման և համապատասխան կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով։

Հայաստանը պատրաստակամ է իր ակտիվ ներդրումն ունենալ Կոմիտեի կողմից ներառական և կայուն խաղաղության առաջմղմանը նպաստելու հարցում»,- ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա