Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Վրաստանի ԱԳ նախարար

Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է այն բարեկամության, դարեր շարունակ ունեցած մեր սերտ հարաբերությունների, համագործակցության վրա, որը մեզ կապում է: Այդ հիմքերն ամուր են մեր երկու երկրների միջև: Անշուշտ, այս շրջանակը, որը մենք արդեն իսկ անվանել ենք որպես ռազմավարական գործընկերություն, է՛լ ավելի է սերտացնելու հարաբերությունը բոլոր ուղղություններով: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:

 

«Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է: Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք է՛լ ավելի հնարավորություններ ունենք մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու, և տեսնում ենք, որ շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում: Հայերից շատ-շատերն են այցելում Վրաստան, և մենք անչափ ուրախ ենք լինում հյուրընկալել նրանց, և ուրախ ենք, որ նրանք ամենաշատ այցելող երեք ազգերի թվում են մեզ համար»,- ասաց նա:

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում