Հայաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի հետ։

Վաղարշակ Հարությունյանը Շերալի Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ