Հայաստանի և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:

«Արմենպրեսի»ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Related posts

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Գրադարանների արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ