Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը պարգևատրումներ է արել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 21-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել՝

Պիեր Ֆերդինանդո ԿԱԶԻՆԻԻՆ Իտալիայի Սենատի անդամ Վիկտոր Վիտալ ՎԱՆ ԲՐԱՆՏԵԳԵՄԻՆ լրագրող, հրապարակախոս,

Կարլո ԿՈՊՊՈԼԱՅԻՆ մանկավարժ, լրագրող

Թալալ ԽՐԱԻՍԻՆ լրագրող

Լետիցիա ԼԵՈՆԱՐԴԻԻՆ գրող, լրագրող»:

Related posts

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով․ տեղումներ չեն լինի