Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իսպանիայի միջև  գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։

Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունների առնչությամբ Իսպանիայի կարևոր ուղերձի համար: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռվելիք հնարավորությունները:

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը