Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ:

Հանրապետության նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ