Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն առավելության էր հասել Ինդոնեզիայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 19-ին՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մրցելով Ինդոնեզիայի հետ։

Հանդիպման տոմսերը վաճառվում են SHO4ME.COM (https://tinyurl.com/2p9ucauw) կայքում։ Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։

Related posts

imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ

ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր