Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Հայաստանի վարչապետը, որն այժմ գլխավորում է Հավաքական անվտանգության խորհուրդը, քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու խորհրդի որոշման իրականացման գործընթացը։

Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ խաղաղապահների հիմնական խնդիրը պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունն է և իրադրության կայունացման գործում Ղազախստանի իրավապահ ուժերին աջակցելը։

 

Related posts

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

Հայկական ապրանքների սահմանափակումների հարցով ԵՏՀ նիստը հետաձգվել է Հայաստանի նախաձեռնությամբ. Պապոյան

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով