Հայաստանի պատանի ըմբիշները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մանուլի ծառայությունը:

Մեր պատանի ըմբիշներ Անդրանիկ Ավետիսյանը (55կգ) և Արեն Իսրայելյանը (71 կգ) հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, հռչակվել են Եվրոպայի չեմպիոն: 45 կգ քաշային Հայկ Գասպարյանը եզրափակիչում զիջել է իր մրցակցին և դարձել արծաթե մեդալակիր:

Սարգիս Բեգոյանը (48կգ), Տիգրան Բունիաթյանը (51 կգ), Անուշավան Բարսեղյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանը (80 կգ) հաղթել են փոքր եզրափակիչներում և արժանացել բրոնզե մեդալների:

Related posts

Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան

Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից