Հայաստանի որոշ շրջաններում գիշերը սպասվում է 0․․․-2 աստիճան ցուրտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա 10 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերային ժամերին բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, ցրտահարություններ չեն սպասվում։

Լեռնային մարզերում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և հաջորդող օրերին առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-2 աստիճան ցուրտ։

Related posts

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Ընտանեկան բռնության դեմ ստորագրահավաքին կարելի է միանալ նաև առցանց