Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որոշ տեղերում՝ կարկուտ

Ապրիլի 23-ի ցերեկը՝ Լոռիում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ մինչև 23-26 մ/վ արագությամբ:

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Երևանում ապրիլի 23-24-ի և 26-27-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ:

Ապրիլի 24-ի ցերեկը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին