Հայաստանի հետ համագործակցությունը գնալով ավելի սերտ է դառնում. ԱԶԲ փոխնախագահ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Շիխին Չենը ևս ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը գնալով ավելի սերտ է դառնում։ ԱԶԲ փոխնախագահը կարևորել է իրականացվող ծրագրերը ժամկետներում և որակով կատարելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է հյուրսիս-հարավ ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը կարևորել է, որպեսզի ծրագրի որոշ հատվածներում առկա խոչընդոտները հնարավորինս արագ հաղթահարվեն և ամբողջ ճանապարհահատվածով իրականացվեն ակտիվ շինարարական աշխատանքներ։
Քննարկվել է նաև Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ հարցեր։
Հանդիպմանը ներկա ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նկատել է, որ այս ճանապարհը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և ճանապարհի որակի վերաբերյալ հարցերը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է։
Նախարարն առանձնացրել է նաև ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։ Սանոսյանը նկատել է, որ միանշանակ նպատակադրվածություն կա ծրագիրը շարունակել։
Քննարկվել է նաև տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը Շիխին Չենին է ներկայացրել տրանսպորտի ոլորտում իրականացող բարեփոխումները, միասնական երթուղային ցանցերի ներդրումը։
Նախարարը նկատել է, որ համագործակցության հնարավորություն կա նաև քամու էներգիայի օգտագործման ոլորտում, քանի որ Հայաստանը կարևորում է վերականգնվող էներգիայի պոտենցիալի բացահայտումն ու օգտագործումը։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Լուկաշենկոն ժամանել է Ֆիզուլի

Գոռ Ծառուկյանը՝ «Դիվանագետների համահայկական միության» և նախկին ՄԻՊ-ի հայտարարություններում բերված որոշ դատողությունների մասին

Լեռնային շրջաններում՝ տեղումներ թաց ձյան և ձյան տեսքով, մայրաքաղաքում՝ երեկոյան ժամերին անձրև