Հայաստանի ընտրանին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի

Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում կայանացավ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։ Թեև կողմերն ունեին հաջողության հասնելու հնարավորություններ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գերմանիան 9 միավորով երկրորդն է, մակեդոնացիներն ունեն 7 միավոր: Ռումինիան միավորների քանակը հասցրեց 6-ի, Իսլանդիան մնաց 3 միավորով, իսկ Լիխտենշտայնը միավոր չունի:

Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2:0), Ռումինիայի (3:2) հավաքականներին:

Related posts

Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ