Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից 363 բուժառու, որոնցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով

ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, նրանցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով, իսկ 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են։ Մնացած բուժաոռուները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են մուտք գործել բժշկական հաստատություններ, այդ թվում՝ սրտի ստենտավորմամբ։

Ներկայացնելով ՀՀ ԱՆ տրամադրած տվյալները՝ ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նշված դեպքերում բավականին մեծ թիվ է կազմում ծանր և ծայրահեղ ծանր նկարագրով այն հիվանդները, որոնք գտնվում են բժշկական հաստատություններում, և որոշակի թվով նաև երեխաներ կան վերակենդանացման բաժանմունքում, որոնց վիճակը ևս գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը