Հայաստանի ազգային հավաքականն այսօր կխաղա կարմիր մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականն այսօր կխաղա կարմիր մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք՝ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր՝ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ ժամը՝ 16:00-ին:

Related posts

Բախվել են ավտոմեքենաներ․ կան 3 զոհեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում