Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի վարչապետերը չեն մասնակցել ԱՊՀ խորհրդի նիստին

Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի վարչապետները չեն մասնակցել Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հայաստանից հանդիպմանը ներկա էր Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ուզբեկստանից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովը։

Related posts

ԱՄՆ-ն ռմբակոծիչները դուրս է բերել Մեծ Բրիտանիայի ռազմաբազայից

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով․ ՊՆ