Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել

Այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանք՝ այդ մասին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757,000 դոլարի արտադրանք։ Այդ գումարից 1,537,000 դոլարը գրանցվել է մարտին։

Հայաստան արտահանման եկամուտները կազմում են Ադրբեջանի արտահանման ընդհանուր եկամուտների 0.1%-ը։

Աղբյուրները չեն նշել, թե կոնկրետ ինչ ապրանք է ներմուծվել Հայաստանից: Սակայն անցած տարեվերջին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Ադրբեջանից հետաքրքրություն կա Հայաստանից ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք ներմուծելու հարցում:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել