Հայաստանի՝ Միութենական պետությանն անդամակցելու հարց երբեք չի քննարկվել. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միանալ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետությանը, չեն համապատասխանում իրականությանը։

24News-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես ինքս այդ հարցը տալիս եմ, թե որտեղից են այս թեման վերցրել։ Այստեղ կան հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, որոնք կողմ են այդ գործընթացին, բայց այս դեպքում նրանք կապ չունեն մեր միջպետական հարաբերությունների, մեր քաղաքական երկխոսության հետ։

Ես՝ որպես մարդ, որպես ռուս, որպես դեսպան, դրական եմ վերաբերվում դրան, բայց ինձ հայտնի չէ, որ երբևէ այդ հարցը եղել է քաղաքական երկխոսության և քննարկումների առարկա», – ասել է նա։

Related posts

Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են

Քասախ համայնքի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ վարչապետը հանդիպել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավարի հետ