Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և մեծապես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է Շարժայի ժառանգության ինստիտուտը:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը առավելագույնս կարևորում է պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը և պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ:

Աբդուլ Ազիզ Ալ Մուսալլամը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և ներկայացրել այն հարուստ մշակութային ժառանգությունը, որով հարուստ է մեր երկիրը: Նա Շարժայի կառավարչի անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել մյուս տարի գարնանը:

«Շարժայի մշակութային ժառանգության» օրեր փառատոնն անցկացվում է 2003 թվականից, որը համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։

Related posts

Ուզում եք ասել՝ ՔՊ-ին ընտրած 700 հազար մարդ լավ չի՞ սովորել. թույլ չեմ տա, որ այստեղ ժողովրդին վիրավորեն

Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը