Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության սկզբունքներով: Մեր ժողովուրդների միջև պատմական կապերը նշանավորվել են ըմբռնումով և բարի կամքով, ինչի հիման վրա շարունակում ենք կառուցել մեր գործընկերությունն առ այսօր:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով ապահովելու մեր պետությունների միջև արդյունավետ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ համագործակցության ընդլայնումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ