Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման փաստով. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Դոհայի ուղղությամբ իսրայելական հարվածներին:

«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման փաստով և կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանային անվտանգության իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- գրված է արտգործնախարության X-ի էջում։

Related posts

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը

ԱԱԾ-ում նոր կենտրոն կստեղծվի․ նախատեսվում է սահմանել աշխատակիցների վարձատրության գործակիցները