Հայաստանը լուրջ գրավչություն է ունենալու այս արագ զարգացող գլոբալ հարթակից. Կոպիրկինը՝ ԲՐԻԿՍ-ից ՀՀ-ի օգուտի մասին

BRICS-ը ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։

Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ի՞նչ օգուտներ կարող է տալ Հայաստանին BRICS-ի շրջանակներում համագործակցությունը։ Պատասխանելով հարցին, Կոպիրկինը նշել է.

«Հայաստանի համար առավելությունների առումով, խոսում են ԲՐԻԿՍ-ի ընտանիքում հանրապետության այնպիսի առանցքային գործընկերների, ինչպիսիք են Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը։ Կարևոր է, որ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան հայտեր են ներկայացրել՝ միանալու ասոցիացիային։ Որպեսզի ամփոփենք այս պատկերը, ապա ակնհայտ է, որ Հայաստանը լուրջ գրավչություն է ունենալու երկխոսության և համագործակցության այս արագ զարգացող գլոբալ հարթակից»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ Կոպիրկինը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար