Հայաստանը Թուրքիային փոխանցել է միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան «X»-ի միկրոբլոգում արած գրառմամբ տեղեկացրել է միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի հանցագործների Թուրքիային արտահանձնելու մասին:

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող13 հանցագործի, ինչպես նաև ազգային մակարդակով հետախուզվող ու արտերկրում գտնվող 1 հանցագործի վերադարձրել ենք մեր երկիր»:

Նա նաև նշել է, թե որ երկրներից են հանցագործներին արտահանձնել: Դրանց թվում է եղել նաև Հայաստանը: Ըստ այդմ՝ Հայաստանից, Խորվաթիայից և Մոնտենեգրոյից 1-ական, իսկ Վրաստանից և Գերմանիայից համապատասխանաբար 9 ու 2 ձերբակալված անձ փոխանցվել է Թուրքիա:

Նախարարի նկարագրության համաձայն՝ ՀՀ-ում ձերբակալված Դ. Գ.-ն մեղադրվում է «Ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն, ծանրացուցիչ հանգամանքներում կողոպուտ, պաշտոնական փաստաթղթի կեղծում» իրականացնելու մեջ:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները