Հայաստանը դեռևս չի պատասխանել COP-29-ին մասնակցելու հրավերին. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը COP29-ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ցավով նշում է, որ հայկական պատվիրակությունը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու իրենց հրավերին:

«Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն նրա ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Եթե հայկական կողմը չի մասնակցում այս միջոցառմանը, բայց միաժամանակ խոսում է տարածաշրջանային համագործակցության և միջպետական շփումների մասին, սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը ձգտում է օգտագործել նման իրավիճակները բացառապես իր միակողմանի քարոզչության նպատակով։ Ամեն դեպքում, Հայաստանն այս որոշումը կայացնում է ինքնուրույն։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը՝ որպես կոնվենցիայի անդամ, լիովին կատարել է իր պարտավորությունները և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները բոլոր պետությունների համար բովանդակալից, անհրաժեշտ և արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար»,- հայտարարել է Հաջիևը:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ավելի վաղ հայտնել էր, որ COP-29-ին մասնակցելու հետ կապված Հայաստանը դեռևս որոշում չունի:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ