Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը, որն ընդգծում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:
Այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թ.-ի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի, ըստ զեկույցի, Հայաստանը ստացել էր 72 միավոր: Զեկույցը ընդգրկում է 2023 թ. հունիսի 1-ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիահարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:

Related posts

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյանը՝ Թրամփին

Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. նրանք չեն մասնակցի Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը