Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված վրացական կողմի առաջարկին:

Հարց. Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վրացի գործընկերները Երևանին և Բաքվին վստահության ձևավորմանն ուղղված մի քանի նախաձեռնություններ են առաջարկել, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Ի՞նչ կոնկրետ նախաձեռնությունների մասին է, և որն է հայկական կողմի պատասխանը։

Պատասխան. Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների առկայության պարագայում կտեղեկացնենք։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը իբրև երկխոսության հարթակ:

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա