Համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած գյումրեցին ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոցներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ օգոստոսի 2-ին, նա Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ՝ կպչուն ժապավենով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ։
54-ամյա գյումրեցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Related posts

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին

Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն